Մեր նվերը մեր սիրելի կրթահամալիրին

Մենք 9-ով միասին որոշեցինք հավաքել գումար, դպրոցին նվեր անել և  բակում տնկել տարբեր տեսակի ծաղիկներ: Ես, Ինգան, Բելլան և ընկեր Շամիրամը միասին գնացինք տոնավածառ և գնեցինք ծաղիկները, բայց այն քիչ էր և Ինգան առաջարկեց ծաղիկներ վերցնել իր տատիկի տնից: Մենք 3-ով գնացինք Ինգաի տատիկի տուն և բերեցինք դպրոց: Դպրոցում ցանեցինք, կեսը գլխավոր բակում, կեսը ներքին բակում: 

Իմ անհատական ուսումնական պլանը

Երբ 6–րդ դասարան էի ուզում էի միջին դպրոցից հետո վերադառնալ գեղարվեստ։ Բայց հիմա որոշել եմ, որ պետք է քոլեջ գնամ, որովհետև ինձ ավելի հարմար է քոլեջը։ Մեկ-մեկ մտածում եմ, որ քոլեջում լավ չիլկնի և այնտեղ չեմ գտնի լավ ընկերներ, բայց մեկ է եթե մնամ ավագ դպրոցում իմ ընկերնեի մեծ մասին չեմ տեսնելու, որովհետև մեծ մասը քոլեջ են գնալու։ Իսկ երբ ինչ-որ մեկից կարծիք եմ հարցնում խառնվում եմ իրար,  որովհետև գրեթե միշտ ասում են, որ քոլեջում լավ չէ և ավագ դպրոցում ավելի լավ են սովորեցնում։