Իմ անհատական ուսումնական պլանը

Երբ 6–րդ դասարան էի ուզում էի միջին դպրոցից հետո վերադառնալ գեղարվեստ։ Բայց հիմա որոշել եմ, որ պետք է քոլեջ գնամ, որովհետև ինձ ավելի հարմար է քոլեջը։ Մեկ-մեկ մտածում եմ, որ քոլեջում լավ չիլկնի և այնտեղ չեմ գտնի լավ ընկերներ, բայց մեկ է եթե մնամ ավագ դպրոցում իմ ընկերնեի մեծ մասին չեմ տեսնելու, որովհետև մեծ մասը քոլեջ են գնալու։ Իսկ երբ ինչ-որ մեկից կարծիք եմ հարցնում խառնվում եմ իրար,  որովհետև գրեթե միշտ ասում են, որ քոլեջում լավ չէ և ավագ դպրոցում ավելի լավ են սովորեցնում։