Հովհաննես Թումանյան. նախագիծ

tumanyan3

 

 

Առաջադրանք 1

Հարցեր և առաջադրանքներ 

  • Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
    • Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
    • Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
    • Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:
    • Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Պատասխաններ.

1.«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»

2. Ես համաձայն եմ Հովհանես Թումանյանի հետ, եթե դու գիտես, որ դու ճիշտ ես ապա կարող ես աշխարհին էլ հակառակ գնալ: Ես համգիստ եմ երբ ոչ մեկի վատություն չեմ արել և չեմ խաբել:

3.« Արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»: Ես համաձայն եմ Թումանյանի հետ, արդարությունը միշտ հաղթում է:

4. «Տարօրինակն այն էր,- գրում է Թումանեանը,- որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի»։ Ես համաձայն եմ Թումանյաի հետ:

Նյութը կարող եք կարդալ այստեղ.

 

Առաջադրանք 2

Ֆիլմի բովանդակությունը շարադրել 5-7 նախադասությամբ:

Պատասխան

Հովհաննես Թումանյանի հայրը Տեր-Թադևոսը գյուղի քահանան էր իսկ մայրը Սոնան էր: Թումանյանը առաջին անգամ սիրահարվել էր 1881  թվականին, իր ուսուցչի աղջկան` Վերգինեին, որը իր հետ դասերից հետո պարապում էր: 1881  թվականին Թումանյանը գրում է իր առաջին բանաստեղծությունը: Հետո նա 1883 թվականին գնում է ներսիսյան դպրոց, այնտեղի իրենց տան կողքի տանը ապրում էր Մարիամ Մալջկալյանը և Թումանյանը սիրահարվում է Մարիամին: 1888 մարտի 24-ին Հովհաննեսը նշանվում է Մարիամի հետ, սակայն իրենց ամուսնությունը հետազգվում է քանի, որ Թումանյանը հիվանդանում է: Նա պետք է գնար որսին, բայց քանի, որհիվանդանում է չի կարողանում գնալ, իսկ որսի գնացածներին սպանում են: Նա գնում է Դսեղ և այնտեղ բուժվում է: Իսկ 1888 թվականի դեկտեմբեր 1-ին ամուսնանում է Մարիամի հետ:

Ֆիլմը կարող եք նայել այստեղ 

 

Առաջադրանք 3

Կարդացե՛ք տեքստը:

Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։

Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։

Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:

Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում։

Պատասխաններ.

2. Այս տեքստը մեկ բառով ես կասեի «Ցավը»:

3. Գրականություն ունենք, բայց չենք կարդում, պատմություն ունենք, բայց չգիտենք:

4. Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

5. Ես ընտրեցի այդ բառը քանի, որ Թումանյանը ասում է, որ դա ցավ է: Ես ընտրեցի այս նախադասությունը քանի, որ ամբողջ տեքստը դրա մասին էր: Եվ ընտեցի հենց այդ նախադասությունը, որովհետև կարծում եմ, որ դա տեքստի կարևոր մասերից մեկն է:

Թումանյանի «Մեծ ցավը»-ը կարող եք կարդալ այստեղ 

 

 

Առաջադրանք 4

1. Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ): Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:

2. Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ): Փորձիր պարզել՝ ինչ է պոեմը:

3. Փորձիր պարզել՝  էլ ինչ բալլադներ ու լեգենդներ ունի Թումանյանը, կարդա մի քանիսը, պարզիր՝  ինչ է լեգենդը:

4. Թումանյանը բազմաժանր ստեղծագործող է: Բացի վերը թվարկածից, էլ ինչ ժանրերով է Թումանյանը ստեղծագործել: Կարդա, բեր օրինակներ:

Փորձիր պարզել՝ ինչ ասել է գրական ժանր:

5. Անձամբ դու ի՞նչ կարդացիր Թումանյանից, կազմիր ցանկ՝ թվարկելով կարդացածդ ստեղծագործությունների վերնագրերը, քառյակների դեպքում՝ առաջին տողերը:

Պատասխաններ.

  1. Փարվանա թագավորը ունենում է մի աղջիկ: Մի օր արքան կանչում է լիքը տղաների, որպեսզի նրանք կռվեն և հաղթողը ամուսնանա արքայադստեր հետ: Բայց աղջիկը ասում է, որ կամուսանա այն տղայի հետ, որը կբերի անշեջ հուր և բոլորը գնում են ման գալու: Տարիներ են անցնում, բայց ոչմեկ չի գալիս և արքայադուստը սկսում է լացել: Այնքան է լացում, որ Փարվանան դառնում է լիճ: Բալլադը  չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն է: Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

2. Պոեմ Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

3. Շունն ու կատուն, Անբախտ վաճառականները, Արև ու Լուսին, Ախթամար,Օրորոցագող, Երկինք ու երկիր, Անիծած հարսը, Արծիվն ու Կաղնին«Պողոս -Պետրոս» և այլն: Հայ ազատագրական լեգենդ, կրոնական քողի տակ դրսևորված ազատագրական գաղափարախոսություն։

4. Գրել է բանաստեղծություններ, քառյակներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։

5. Փարվանա, Թմկաբարդի առումը, Իմ երգը, Երկու Սեվ ամպ, Հե՜յ ագահ մարդ, Ծով է իմ վիշտն անափ ու խոր, Հիմա բացե՜լ են հանդես, Քանի՜ ձեռքից եմ վառվել, Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես, Լինե՜ր հեռու մի անկյուն, « Մեծ ցավը», Անսասան օրենք:

 

 

Նյութը կարող եք կարդալ այստեղ

 

 

 

Նյութը կարող եք կարդալ այստեղ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s