Եղիշե Չարենց մեդիափաթեթ

charents_01

Առաջադրանք 1
1. Վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

2. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Պատասխաններ. 

1. Կարս քաղաք, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Երևան, Մայր դպրոց

2. Բանաստեղծություն գրել է Եղիշե Չարենցը, բանաստեղծության անունն է «Տաղ անձնական»

 

Տասանյութը կարող եք նայել այստեղ

 

Առաջադրանք 2

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

 

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
 1919թ.

Ինձ  «Տաղ անձնական» բանաստեղծությունը շատ է դուր գալիս: Բայց ինձ թվում է, որ այն ավելի շատ նման է նամակի: Որովհետև այնտես ասում է, որ հիմա նա Կարսում չէ, բայց կուզեր այնտեղ լիներ: Ասում է, որ ման է գալիս այլ քաղաքներով և տեսնում է շատ-շատ մարդկանց: Եվ ասում է, որ այնտեղ աղմուկ է, բայց ինքը մտածում է Կարսում լինենու մասին:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:

2. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Պատասխաններ.

  1. Բանաստեղծությունում Չարենց ասում է, որ նա այլ քաղաքներում է: Եվ երազում է Կարս գնալ:  Ասում է, որ անգամ Կարինե Քոթանջյանին առանջ հաջողություն ասելու գնացել է: Նա ուզում է թռչել երկին, գնալ տիեզերք: Նաև ասում է, որ ով տեսնի Կարինե Քոթանջյանին Չարենցի անունից նրան ասի մնաս բարով:

2. Կարս  (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում,Կարսի նահանգի մայրաքաղաքն է։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։

Կարինե Քոթանջյանը եղել է Չարենցի ընկերուհին:

 

Առաջադրան  3

Պարզիր՝  ումն է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը, հավաքիր տեղեկություններ, ներկայացրու դասարանում:

Պատասխան.

«Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը նվաիրված է Արմենուհի Տիգրանյանին:

 

Առաջադրանք 4

Նայեք մեդիափաթեթի «Տեսադարան» բաժնի տեսանյութերը, ընտրեք որ տեսանյութն ուզում եք ու գրավոր ներկայացրեք այն՝ նշելով առավելություններն ու թերությունները:

Պատասխան.

Նայեցի տեսադարանի նյութերից մի քանիսը և ընտրեցի Տաղ անձնականը: Տեսանյութը ինձ դուր եկավ: Ինձ թվում է, որ այնտեղ կար միայն մեկ թերություն` խշոցը շատ էր: Ինձ դուր եկավ լուսանկարները:

 

Առաջադրանք  6

Մեդիափաթեթը կազմվել է 2010-2013 թթ-ին՝  սովորողների ջանքերով ու առաջարկներով: Հնարավորինս մանրամասն ծանոթացեք խնդրեմ «Եղիշե Չարենց» մեդիափաթեթին: Ձեր կարծիքով` ինչ բաժինների պակաս է զգացվում: Խնդրում եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով՝ փորձելով հիմնավորել ասված խոսքը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան.

Ես կարծում եմ, որ կարելի է ավելացնել նամակները.

Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Չարեցի նամակը Մամիկոն Գևորգյանին

 

Առաջադրանք 7

1. Գրեք, թե՝

ա. Ի՞նչ  բանաստեղծություններ կարդացիք Չարենցից

բ. Ձայնադարանից և Երգադարանից ի՞նչ  լսեցիք

գ. Տեսադարանից և  Ֆիլմադարանից ի՞նչ նայեցիք

դ. Ո՞ր բանաստեղծությունները սովորեցիք անգիր

ե. Ի՞նչ  կարդացիք կամ իմացաք Չարենցի մասին

Պատսախան.

Ա. «Տաղ անձնական», «լուսամփոփի պես աղջիկ», «էմիլե պրոֆիլը ձեր», «ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», «ինչքան աշխարհը սիրես», «կյանքը»:

Բ. «Տաղ անձնական», «Լուսամփոփի պես աղջիկ», «Ես իմ անուշ Հայաստանի», «Էլի գարուն կգա», «Հիմա շատ են երգիչները»:

Գ. «Տաղ անձնական», «Ինչքան աշխարհը սիրես », «Տաղարան», «Ծիածան», «Ծաղիկները հեզ», «Իրիկուն էր»:

Դ. «Տաղ անձնական», «Լուսամփոփի պես աղջիկ», «Ինչքան աշխարհը սիրես», «Ծաղիկները հեղ թոքվում են քամու օրորի տակին»:

Ե. Կարդացի «Չարենցի բանաստեղծությունները», «Թումանյանի նամակը Չարենցին», «Երանի նրանց» և «Ինչպես է մահացել Չարենցը» նյութերը և դիտեցի «Վիրտուալ ճամփորդություն» տեսանյութը:

Նկարի աղբյուր

Նյութը կարող եք կարդալ այստեղ

 

Առաջադրանք 8

Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

Պատասխան.

Ես իմ կատարած աշխատանքին կգնահատ էի 7, քանի, որ  եսարել եմ բոլոր առաջադրանքները բացի ձայնագրությունին:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s